Լրատվամիջոցների տեղեկություններով՝ պորտուգալացի ֆերմերները, ի նշան բողոքի, տրակտորներով փակել են Պորտուգալիա-Իսպանիա կապող ճանապարհը
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ պորտուգալացի ֆերմերները, ի նշան բողոքի, տրակտորներով փակել են Պորտուգալիա-Իսպանիա կապող ճանապարհը

Պորտուգալացի ֆերմերները, ի նշան բողոքի, տրակտորներով փակել են Պորտուգալիա-Իսպանիա կապող ճանապարհը։

Պորտուգալիայի կառավարությունը, ինչպես Ֆրանսիան և Բրյուսելը, հատկացրել է 500 միլիոն եվրո շտապ օգնություն ֆերմերներին՝ բողոքի ցույցերը կանխելու համար, թեև ֆերմերների որոշ խմբեր կարծում են, որ բավականաչափ ներկայացված չեն խնդրի շուրջ քննարկումների խմբերում:

«Մեր շարժումը քաղաքացիական է եւ անկուսակցական։ Մեր նպատակն է հրապարակայնորեն խոսել այս հատվածի խնդիրների մասին»,- ասել է բողոքի ցույցերի առաջնորդներից Ռիկարդո Էստրելլան։