Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Կատարի մայրաքաղաքում վերսկսվել են բանակցությունները կողմերի միջև Գազայի հատվածում հրադադարի և պատանդների ազատ արձակման շուրջ
Կատարի մայրաքաղաքում կողմերի միջև վերսկսվել են բանակցությունները՝ հրադադարի և Գազայի հատվածում պատանդների ազատ արձակման վերաբերյալ համաձայնություն ապահովելու համար։ Այս մասին հայտնում է Times of Israel-ը՝ հիմնվելով եգիպտական լրատվամիջոցների վրա։
Ըստ եգիպտական լրատվամիջոցների՝ միմյանց հանդիպում են Եգիպտոսի, Կատարի, Ամերիկայի, Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները։
Ինչպես գրում է լրատվամիջոցը, այսօրվա հանդիպումը յուրօրինակ շարունակությունն է երեկ Փարիզում կայացած բանակցությունների, որտեղ կողմերը հայտարարեցին առաջընթացի մասին՝ կապված «համաձայնագրի ուրվագծերի» հետ։ Նշված նախագծի համաձայն՝ «Համասը» կազատի մինչև 40 իսրայելցի պատանդի, իսկ Իսրայելը կազատի մինչև 300 պաղեստինցի բանտարկյալի, և պետք է հայտարարվի ռազմական գործողությունների 6-շաբաթյա դադար։ Եթե և՛ Համասը, և՛ Իսրայելը համաձայնեն պայմաններին, ապա Կատարից հետո նախատեսվում է ևս մեկ հանդիպում Կահիրեում։