Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև զինադադարի վերջին օրը նախատեսվում է Գազայից ազատ արձակել ևս 11 պատանդի
Այսօր Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև զինադադարի վերջին՝ չորրորդ օրն է։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Իսրայելն արդեն ստացել է 11 պատանդների ցուցակը, որոնց ազատ արձակումը նախատեսված է այսօր։ «Համաս» խմբավորումը կողմ է Իսրայելի հետ քառօրյա զինադադարի երկարաձգմանը։
Ինչ վերաբերում է Իսրայելի դիրքորոշմանը, ապա, ըստ վարչապետ Բենիամին Նեթանյահուի, նա ԱՄՆ նախագահին ասել է, որ պատրաստ է շարունակել ներկայիս զինադադարը, սակայն այն ավարտվելուն պես Իսրայելը ամբողջ ուժով կվերսկսի ցամաքային գործողությունը։
Կատարի միջնորդությամբ կնքված համաձայնագիրը նախատեսում էր Իսրայելի բանտերից 150 պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակում՝ ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող 50 պատանդների ազատ արձակման դիմաց: Զինադադարի երեք օրերի ընթացքում Իսրայելը բանտերից ազատ է արձակել 117 պաղեստինցի կանանց և անչափահասների։