Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Գազայի հատվածում խափանվել է ինտերնետի և հեռախոսային ծառայությունների հասանելիությունը
Գազայի հատվածում խափանվել է ինտերնետի և հեռախոսային ծառայությունների հասանելիությունը։ Տեղեկությունը տարածում է «BBC»-ն։
«Netblocks» ինտերնետ մոնիտորինգի ծառայությունը «Twitter»-ի իր էջում հայտարարություն է տարածել այն մասին, որ Գազայում խափանվել է ինտերնետ հասանելիությունը։
Կարմիր Խաչը և Կարմիր մահիկը մտահոգված են, որ մարդիկ չեն կարողանա կապ հաստատել շտապ օգնության ծառայության հետ հեռախոսային ծառայությունների հասանելիության խափանման պատճառով: