Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Ֆլորիդային մոտեցող «Իդալիա» փոթորիկը բարձրացել է չորրորդ կարգի
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Ֆլորիդային մոտեցող «Իդալիա» փոթորիկը բարձրացել է չորրորդ կարգի

«Իդալիա» փոթորիկը, որը մոտենում է Ֆլորիդային, ուժգնացել է մինչև 4-րդ կարգի փոթորիկ: «Բի-Բի-Սի»-ն տեղեկությունը տարածում է ԱՄՆ Փոթորիկների դեմ պայքարի ազգային կենտրոնի հիման վրա։

Դա նշանակում է, որ հնարավոր է «աղետալի վնաս», հայտնում է ԱՄՆ Փոթորիկների դեմ պայքարի ազգային կենտրոնը: Կանխատեսման համաձայն՝ մի քանի ժամից փոթորիկը կհասնի Ֆլորիդայի ափ, ներկայումս «Իդալիան» գտնվում է Ֆլորիդայի ափից մոտ 100 կիլոմետր հեռավորության վրա։

Ֆլորիդայի 67 շրջաններից 28-ում տարհանումներ են հայտարարվել։ Նահանգապետ Ռոն ԴեՍանտիսը բնակիչներին զգուշացրել է անհապաղ լքել վտանգավոր գոտիները։

Քամու սպասվող արագությունը ժամում 215 կիլոմետր է։ ԱՄՆ-ի փոթորիկների դեմ պայքարի ազգային կենտրոնը չի բացառում, որ «Իդալիա» փոթորիկը ավելի կուժեղանա մինչև Ֆլորիդայի Բիգ Բենդ շրջանին հարվածելը: Կենտրոնի կողմից տրված նախազգուշացման մեջ ասվում է, որ տարածաշրջանը «գալիս է աղետալի ալիքների և վնասակար քամիների»: