Լրատվամիջոցների տեղեկություններով՝ երկու բացասական արդյունքից հետո Ջո Բայդենի կովիդ թեստի արդյունքը կրկին դրական է եղել

10:51, 31.07.2022

Սպիտակ տան տվյալներով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կորոնավիրուսի թեստը կրկին դրական է եղել, ինչի պատճառով նա կրկին անցել է մեկուսացման։ «Reuters»-ի փոխանցմամբ, ինչպես նշվում է Բայդենի բժշկի զեկույցում, ԱՄՆ նախագահը այս շաբաթ երկու անգամ թեստ է անցել կորոնավիրուսի համար, և պատասխանը եղել է բացասական, թեև հուլիսի 29-ին անցկացված թեստը կրկին դրական արդյունք է տվել։ Արդյունքում Բայդենը վերադարձավ մեկուսացման։

Բացի այդ, ինչպես նշում են բժիշկները, երկրի նախագահն իրեն լավ է զգում և նոր ախտանիշներ չունի, ուստի բուժումը շարունակելու կարիք չկա։

«Ընկերներ, Covid-ի թեստն այսօր կրկին դրական է եղել։ Սիմպտոմներ չունեմ, բայց շրջապատի անվտանգության համար գնալու եմ մեկուսացման։ Ես աշխատում եմ և շուտով կվերադառնամ»,- «Twitter»-ում գրել է Ջո Բայդենը։

79-ամյա Բայդենի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել հուլիսի 21-ին։ Նա ուներ թեթև ախտանիշներ և բուժվեց Պաքսլովիդով:

Հուլիսի 27-ին Բայդենի բժիշկը հայտարարեց, որ ԱՄՆ նախագահի համար անցկացված երկու թեստերի արդյունքները բացասական են, և նա կվերացնի մեկուսացման խիստ կանոնները։ Ջո Բայդենը լիովին պատվաստված է և ստացել է կրկնակի դոզան:

Նմանատիպ