Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Աֆղանստանում մասնավոր ինքնաթիռ է կործանվել, որը Հնդկաստանից Մոսկվա չարթերային չվերթն էր իրականացնում
Ըստ լրատվամիջոցների՝ Աֆղանստանում կործանվել է մասնավոր ինքնաթիռ, որում եղել են Ռուսաստանի քաղաքացիներ։ Falcon 10 ինքնաթիռը Հնդկաստանից Մոսկվա չարտերային չվերթ էր իրականացնում։
Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալության տվյալներով՝ ինքնաթիռն անհետացել է ռադարներից Աֆղանստանի տարածքում։ Ենթադրվում է, որ ինքնաթիռում եղել է վեց մարդ, այդ թվում՝ երկու ուղեւոր և անձնակազմի չորս անդամ։
Նախնական տվյալներով՝ մասնավոր ինքնաթիռի կործանումը տեղի է ունեցել տեխնիկական անսարքության պատճառով։
Լրատվամիջոցների տվյալներով՝ ինքնաթիռը շեղվել է ընթացքից եւ բախվել լեռանը՝ Տաջիկստանի սահմանից մոտ 30-40 կիլոմետր հեռավորության վրա։
Մինչ վթարը օդաչուն դիսպետչերին տեղեկացրել է տեխնիկական խնդիրների մասին։