Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Կրեմլը կոչ է արել պաշտոնյաներին, ովքեր ներգրավված են 2024 թվականի նախագահական ընտրություններում կամ որևէ կերպ մասնակցում են՝ դադարեցնել Apple-ի հեռախոսների օգտագործումը
Կրեմլը կոչ է արել պաշտոնյաներին, ովքեր ներգրավված են 2024 թվականի նախագահական ընտրություններին կամ որևէ կերպ մասնակցում են, դադարեցնել Apple հեռախոսների օգտագործումը։ Մոսկվայում որպես դրա պատճառ նշում են անվտանգությունը։ Կրեմլը կարծում է, որ արեւմտյան հետախուզական ծառայությունները հասանելիություն ունեն այդ սարքերին։ Տեղեկությունը «Ռոյթերս» գործակալությունը տարածում է «Կոմերսանտ»-ի հիման վրա։
Տեղեկությունը հայտնի է դարձել Կրեմլի կազմակերպած սեմինարի ժամանակ, որը վարել է Սերգեյ Կիրիլենկոն։ Ըստ տեղեկությունների՝ Կիրիլենկոն կոչ է արել պաշտոնյաներին ապրիլի 1-ից չօգտվել iPhone-ներից։
Ըստ «Կոմերսանտ»-ի՝ բարձրաստիճան պաշտոնյաներին հորդորել են կա՛մ դեն նետել iPhone-ները, կա՛մ տալ երեխաներին: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարին այս հարցով հարց են ուղղել։ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ ինքը չի կարող հաստատել այս տեղեկությունը։
«Սմարթֆոնները չպետք է օգտագործվեն պաշտոնական և բիզնես միջավայրերում։ Ցանկացած տեսակի սմարթֆոն ունի բավականին թափանցիկ մեխանիզմ, կապ չունի՝ Android, թե iOS»,- ասել է Պեսկովը։
Այս կապակցությամբ Apple-ում պաշտոնական մեկնաբանություն չի արվել։
Reuters-ը գրում է, որ Պուտինը սմարթֆոն չունի։ Պեսկովի խոսքով՝ ինքը պարբերաբար օգտվում է ինտերնետից։