Լրատվամիջոցների տարածած տեղեկության համաձայն Ֆինլանդիան այսօր պաշտոնապես կհայտարարի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու իր որոշման մասին, մինչդեռ Շվեդիան նախատեսում է հայտ ներկայացնել մայիսի 17-ին։
Լրատվամիջոցների տարածած տեղեկության համաձայն՝ Ֆինլանդիան այսօր պաշտոնապես կհայտարարի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու իր որոշման մասին, մինչդեռ Շվեդիան իր հայտը կներկայացնի մայիսի 17-ին։
Մասնավորապես, ըստ «Telegraph»-ի, երկրի նախագահ Սաուլ Նինիստոն և վարչապետ Սանա Մարինը կհրապարակեն անդամակցության խնդրանքի վերաբերյալ Հելսինկիի որոշումը, ենթադրաբար, Ֆինլանդիայի ժամանակով 13:00-ին մամուլի ասուլիսի ժամանակ։
Ըստ տեղեկությունների՝ Կառավարության խորհրդի նիստից հետո անդամակցության առաջարկը խորհրդարան կներկայացվի մայիսի 16-ին։
Ըստ շվեդական լրատվամիջոցների, եթե ամեն ինչ ընթանա պլանի համաձայն, ապա երկիրը նախատեսում է ՆԱՏՕ-ին դիմել մայիսի 17-ին, սակայն ամեն ինչ կախված է Ֆինլանդիայից։