Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ռուսական ուժերն առավոտյան զանգվածային հրթիռային հարձակում են գործել Ուկրաինայի քաղաքների վրա

13:02, 23.01.2024

Ուկրաինայի վրա Ռուսաստանի կողմից իրականացված զանգվածային հրթիռային հարձակման հետևանքով հինգ մարդ է զոհվել, հայտնում է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն։

Ինչպես ասում են Կիևում, Ռուսաստանը բալիստիկ հրթիռներով հարձակվել է ուկրաինական քաղաքների վրա։

Հարվածների թիրախ է դարձել Կիևը։ Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետի խոսքով՝ տուժել է 18 մարդ։

Վիտալի Կլիչկոյի խոսքով՝ Սվյատոշինսկի թաղամասում հրթիռակոծության հետեւանքով բազմահարկ տուն է վնասվել։ Նույն տարածքում այրվել են ավտոմեքենաներ եւ մեկ առանձնատուն։ Կիեւի քաղաքապետի խոսքով՝ մեկ այլ տանը հայտնաբերվել է հրթիռի մի մասը, որը չի պայթել։

Ռուսական հրթիռի մասերն ընկել են Դառնիցկի թաղամասում գտնվող բազմահարկ տան և մանկապարտեզի վրա։

Ըստ վերջին տեղեկությունների՝ Խարկովի վրա հարձակման հետեւանքով երկու կին է զոհվել, եւս 11 քաղաքացի վիրավորվել։ Նրանցից երկուսի վիճակը ծանր է։ Խարկովի քաղաքապետի խոսքով՝ հարվածների հետեւանքով փլուզվել է տներից մեկի մուտքը։ Տեղում աշխատում են փրկարարները։

Ռուսական հարձակումը իրականացվել է նաև Դնեպրոպետրովսկի մարզի Պավլգորոդ և Լվով քաղաքների վրա։ Ահազանգ է հայտարարվել նաեւ Օդեսայում։

Ուկրաինայի զինված ուժերը պնդում են, որ Ռուսաստանը 41 հրթիռ է արձակել Ուկրաինայի ուղղությամբ, իսկ ՀՕՊ ուժերը ոչնչացրել են դրանցից 21-ը։

Նմանատիպ