Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ռուսական ուժերը անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Ուկրաինայի Սումի քաղաքի վրա, կան զոհեր և վիրավորներ
Գիշերը ռուսական ուժերը «Շահիդ» տիպի անօդաչու թռչող սարքերով հարձակվել են ուկրաինական Սումի քաղաքի վրա։ Հարձակումն իրականացվել է հինգ հարկանի բնակելի շենքի վրա, ինչի հետևանքով կան վիրավորներ և զոհեր։ Զոհերի ստույգ թիվը դեռ հայտնի չէ, փրկարարական աշխատանքները շարունակվում են։
Տեղի իշխանությունների տվյալներով՝ փլատակների տակից դուրս է բերվել տասը մարդ, նրանցից ութը ստացել են տարբեր ծանրության վնասվածքներ։ Անօդաչու թռչող սարքի հարձակման հետեւանքով շենքում վնասվել է 30 բնակարան, ավերվել է 15-ը։
Բացի այդ, մարտի 12-ին ուկրաինական Կրիվոյ Ռոգ քաղաքին հասցված ավիահարվածի արդյունքում զոհերի թիվը հասել է չորսի։ Տուժած կանանցից մեկը հիվանդանոցում մահացել է: Մինչ այս հարձակման հետևանքով ծանր վիրավորված վեց մարդ, այդ թվում՝ երկու երեխա, շարունակում է մնալ բուժհաստատությունում։