Լրատվամիջոցների փոխանցմամբ, Կատարում տեղի ունեցած քննարկումների ժամանակ Իսրայելի, ԱՄՆ-ի, Կատարի և Եգիպտոսի պաշտոնյաները պայմանավորվել են շարունակել աշխատանքը Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև զինադադարը երկարաձգելու ուղղությամբ
Լրատվամիջոցների փոխանցմամբ, Կատարում տեղի ունեցած քննարկումների ժամանակ Իսրայելի, ԱՄՆ-ի, Կատարի և Եգիպտոսի պաշտոնյաները պայմանավորվել են շարունակել աշխատանքը Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև զինադադարը երկարաձգելու ուղղությամբ։
Ինչպես գրում է «CNN»-ը, ըստ աղբյուրի, կողմերը ցանկանում են ավելի շատ պատանդների դուրս բերել Գազայի հատվածից։
Եթե բանակցությունները հաջողությամբ ավարտվեն, ապա դադարը կարող է երկարաձգվել ևս 24 ժամով։