Լրատվամիջոցների փոխանցմամբ ՝ Իզիումի զանգվածային գերեզմանոցում հայտնաբերված դիահերձած մարմինների 99 տոկոսը ունեն բռնի մահվան նշաններ
Խարկովի մարզում ռուս օկուպանտներից ազատագրված Իզիումի զանգվածային գերեզմանոցում հայտնաբերված դիահերձած մարմինների 99 տոկոսը ունեն բռնի մահվան նշաններ։ Այս մասին թելեգրամյան ալիքում գրել է Խարկովի ռազմական շրջանի վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։
Սինեգուբովի խոսքով՝ մի քանի դիակի ձեռքերը կապած են մեջքի հետևից, իսկ մեկի պարանոցին պարան է կապած:
«Ակնհայտ է, որ այդ անձին խոշտանգել են, մահապատժի են ենթարկել։ Թաղվածների թվում կան նաև երեխաներ»,- ասել է Սինեգուբովը։
Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ ազատագրված Իզիումում հայտնաբերված զանգվածային գերեզմանում կա ավելի քան 440 դի։