Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Սլովակիայի վարչապետի վրա հարձակվողը հարցաքննության ժամանակ ասել է, որ ցանկանում էր վնասել Ռոբերտ Ֆիցոյի առողջությանը, որպեսզի նա չկարողանա շարունակել ներկայիս քաղաքականությունը
Սլովակիայի վարչապետի վրա հարձակվող Յուրայ Ցինտուլայի խոսքով՝ ինքը չի ցանկացել սպանել վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին, այլ ցանկանում էր վնասել նրա առողջությանը, որպեսզի հետագայում չկարողանա շարունակել ներկայիս քաղաքականությունը։
Ինչպես հարցաքննության ժամանակ ասել է Յուրայ Ցինտուլան, «Ֆիցոյի կառավարության որոշումներից հետո նա իրեն անզոր, հիասթափված էր զգում և համաձայն չէր ներկայիս կառավարության քաղաքականությանը, մասնավորապես՝ հատուկ դատախազության վերացմանը և անկախ լրատվամիջոցների վրա ճնշումներին։ Նրա խոսքով՝ ինքը նույնպես դեմ է եղել Ուկրաինային օգնության դադարեցմանը։
Բացի այդ, Յուրայ Ցինտուլան հարցաքննության ժամանակ ասել է, որ Սլովակիայի ներկայիս կառավարությանը համարում է «Հուդա» Եվրամիության հետ հարաբերություններում, եւ այդ պատճառով որոշել է, որ ժամանակն է գործելու։
Դատական փաստաթուղթը նաև վկայակոչում է մեկ վկայի ցուցմունքը, ով պնդում է, որ լսել է Յուրայ Ցինտուլայի հայհոյանքը Ռոբերտ Ֆիցոյի հասցեին և վրդովված է Ռուսաստանի և Հունգարիայի հետ Ֆիցոյի լավ հարաբերություններից:
Տեղեկության համար՝ 71-ամյա Յուրայ Ցինտուլան մայիսի 15-ին հարձակվել և վիրավորել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին։ Սլովակիայի վարչապետը մինչ այժմ մնում է հիվանդանոցում։ Հետաքննության տվյալներով՝ Ռոբերտ Ֆիցոյի հարձակվողը գործել է ինքնուրույն։ Ռոբերտ Ֆիցոյի վրա հարձակումը նա սկսել էր ծրագրել մայիսի 13-ին։