Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Մոսկվայի մարզում անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել

10:36, 06.10.2026
Մոսկվայի մարզում անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել։ Այս մասին տեղեկությունը տարածում է մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը։
Նահանգապետի պարզաբանմամբ՝ այդ բնակավայրերում վիրավորվել է վեց մարդ, նրանք տեղափոխվել են հիվանդանոց։
Նրա խոսքով՝ հակաօդային պաշտպանության միջոցները մարզի 16 համայնքներում ոչնչացրել են 185 անօդաչու թռչող սարք։
Հարձակման հետևանքով վնասվել են մասնավոր տներ, տնտեսական շինություններ և ավտոմեքենաներ։

Նմանատիպ