Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը մեկնել է Ռուսաստան՝ հանդիպելու Վլադիմիր Պուտինին
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը մեկնել է Ռուսաստան՝ հանդիպելու Վլադիմիր Պուտինին

Հարավկորեական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը մեկնել է Ռուսաստան՝ հանդիպելու Վլադիմիր Պուտինին։

Լրատվամիջոցները, հղում անելով Հարավային Կորեայի կառավարության ներկայացուցչին, հայտնում են, որ Կիմ Չեն Ընի անձնական գնացքը նկատվել է դեպի հյուսիս-արևելյան սահմանային շրջան շարժվելիս։

Սակայն տեղական թերթերից մեկը հայտնում է, որ գնացքը շարժվում է դեպի Ռուսաստան և երեքշաբթի կհատի սահմանը։

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը պատրաստվում է այս ամիս այցելել Ռուսաստան՝ Վլադիմիր Պուտինի հետ քննարկելու ռուսական բանակին զինամթերք մատակարարելու և ռազմական համագործակցության հարցերը։