Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը Սանկտ Պետերբուրգում քննարկել են երկու երկրների միջև խաղաղության օրակարգը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սանկտ Պետերբուրգում քննարկել են երկու երկրների միջև խաղաղության օրակարգը։ Տեղեկությունը տարածում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ինչպես գրում է «Թրենդ» գործակալությունը, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը ոչ պաշտոնական է եղել։ Նրանց զրույցը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ։
Հայաստանի վարչապետի մամուլի գրասենյակը հաստատում է Ալիևի հետ Փաշինյանի հանդիպման մասին տեղեկությունը։