Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա հարձակման պատճառով Իրանն իր զինված ուժերը դրել է լիարժեք պատրաստության
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա հարձակման պատճառով Իրանն իր զինված ուժերը դրել է լիարժեք պատրաստության

Իրանն իր զինված ուժերը դրել է լիակատար պատրաստության վիճակում:Պատճառը Սիրիայում Իրանի հյուպատոսարանի վրա հարձակումն էր։ Այս մասին տեղեկությունը տարածում է Սի Բի Էս-ը։

Ըստ Սի Բի Էս-ի՝ Միացյալ Նահանգների հետախուզությունը տեղեկություններ ունի, որ Իրանը պատրաստվում է պատասխան հարձակման, ինչը նշանակում է անօդաչու թռչող սարքերի և թևավոր հրթիռների օգտագործմամբ հարձակում։

Ապրիլի 1-ին իսրայելական ռեժիմի ռազմական ինքնաթիռները հրթիռակոծել են Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժինը, ինչի հետևանքով զոհվել է 13 մարդ։

Բացի այդ, ապրիլի 2-ին Իրանի իշխանությունները ավիահարվածի համար մեղադրեցին Իսրայելին և խոստացան պատասխան հարվածներ հասցնել։ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի խոսքով՝ իսրայելական հարձակումները Սիրիայում Իրանի հյուպատոսական գրասենյակի վրա անպատասխան չեն մնա։