Լրատվամիջոցների հաղորդմամբ, Մեքսիկայում քաղաքապետի երկու թեկնածու է սպանվել
Մեքսիկայում քաղաքապետի երկու թեկնածու է սպանվել, հայտնում է «Deutsche Welle»-ն։
Ըստ լրատվամիջոցների, նրանցից մեկը Նոա Ռամոսն է։ Նրա վրա դանակով հարձակվել են Տամաուլիպա նահանգի Սյուդադ Մանտե քաղաքում, երբ նա նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպել է տեղի բնակիչների հետ։ Իրավապահ մարմինների աշխատակիցները փնտրում են կասկածյալին։
Քաղաքապետի երկրորդ թեկնածու Ալբերտո Անտոնիո Գարսիան, ով հավակնում էր Օախակա նահանգի Սան Խոսե Ինդեպենդենսիա քաղաքի քաղաքապետի պաշտոնին, անհետացել է չորեքշաբթի, իսկ այսօր մահացած է հայտնաբերվել։
Ինչպես գրում է լրատվամիջոցը, 2024 թվականի համապետական ընտրություններին մասնակցող սպանված քաղաքական գործիչների թիվը հասել է 17-ի։