լրատվամիջոցների հաղորդմամբ, Իսրայելն ու Լիբանանն այսօր կանցկացնեն բանակցությունների ևս մեկ փուլ
Իսրայելն ու Լիբանանն այսօր կանցկացնեն բանակցությունների ևս մեկ փուլ,- այս մասին հաղորդում է «Բի Բի Սի»-ն։
Լրատվամիջոցի հաղորդագրության համաձայն՝ բանակցությունները կանցկացվեն Վաշինգտոնում։
Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը հայտարարել է, որ դեսպանների մակարդակով բանակցությունները «հիմնված են Իսրայելի ագրեսիայի լիակատար դադարեցման, Լիբանանի տարածքներից Իսրայելի ուժերի դուրսբերման, գերիների վերադարձի, միջազգային սահմանի երկայնքով բանակի տեղակայման և այս պատերազմի ընթացքում ավերված տարածքների վերականգնման մեկնարկի վրա»։
Բանակցությունների առաջին փուլն ավարտվեց տասնօրյա հրադադարի համաձայնագրով, որն ուժի մեջ մտավ ապրիլի 16-ին։