Լրատվամիջոցների հաղորդմամբ, Իսրայելի հարձակման հետեւանքով Գազայում առնվազն 40 մարդ է զոհվել
Իսրայելի հարձակման հետեւանքով Գազայում առնվազն 40 մարդ է զոհվել։ Տեղեկությունը տարածում է «Ռոյթերս»-ը։
Ջաբալիա քաղաքի վրա հարձակումն իրականացվել է տեղական ժամանակով առավոտյան ժամը 06:00-ին։ Արդյունքում մահացել են մեկ ընտանիքի բոլոր անդամները։
Առնվազն 24 մարդ է զոհվել, երբ Իսրայելի հարվածը ավերել է եռահարկ շենք, 30 մարդ վիրավորվել է մոտակա շենքերում։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Ջաբալիայում գտնվող տարածքին, որտեղ «ահաբեկիչներ էին գործում»։
«Այդ ահաբեկիչները վտանգ էին ներկայացնում այդ տարածքում գործող Իսրայելի պաշտպանության ուժերի համար։ Մանրամասները քննարկման փուլում են»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ՀԱՄԱՍ-ի ղեկավարած Գազայի առողջապահության նախարարության տվյալների համաձայն, հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայում մահացել է շուրջ 43500 պաղեստինցի: