Լրատվամիջոցների հաղորդմամբ, առնվազն 17 պաղեստինցի է զոհվել, 32-ը՝ վիրավորվել Գազայի հատվածում գտնվող Նուսեյրաթ փախստականների ճամբարի դպրոցի վրա իսրայելական ավիահարվածի հետևանքով

18:41, 24.10.2024
Palestinians inspect the site of an Israeli strike on a school sheltering displaced people, amid the Israel-Hamas conflict, in Nuseirat in the central Gaza Strip October 24, 2024. REUTERS/Khamis Al-Rifi

Գազայի հատվածի Նուսեյրաթ փախստականների ճամբարում իսրայելական ավիահարվածի հետևանքով առնվազն 17 պաղեստինցի է զոհվել, ևս 32-ը վիրավորվել է։ Մահացածների թվում կան երեխաներ և կանայք։ Այս մասին տեղեկությունը տարածում է «Ռոյթերս» գործակալությունը՝ հիմնվելով Նուսեյրաթ հիվանդանոցի վրա։

Ներքին տեղահանվածները ապաստան են գտել դպրոցում։

Իսրայելական բանակը հայտնում է, որ հարվածի թիրախը եղել է դպրոցում տեղակայված ՀԱՄԱՍ-ի հրամանատարա-վերահսկման կենտրոնը։ Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ նախքան հարձակումը նրանք միջոցներ են ձեռնարկել խաղաղ բնակչության համար վտանգը նվազեցնելու համար։

Նմանատիպ