Լրատվամիջոցների հաղորդմամբ, Աֆղանստանում ուժեղ երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 250 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 150-ը։
Աֆղանստանում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով զոհվել է 250 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 150-ը։ Այս մասին տեղեկությունը տարածում է «BBC»-ն։
6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Պակիստանի հետ սահմանի մոտ գտնվող Խոստ քաղաքից 44 կիլոմետր հեռավորության վրա։
Երկրաշարժը զգացվել է նաև Պակիստանում և Հնդկաստանում։