Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Վլադիմիր Պուտինը Չինաստան կժամանի մայիսի 15-16-ը
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Վլադիմիր Պուտինը Չինաստան կժամանի մայիսի 15-16-ը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 15-16-ը կժամանի Չինաստան, հայտնում է Bloomberg-ը։

Ինչպես գրում է հրատարակությունը՝ հիմնվելով Կրեմլին մոտ կանգնած աղբյուրի վրա, այցի ժամկետը կարող է փոխվել, բայց ամեն դեպքում, Չինաստանը կլինի առաջին երկիրը, ուր կայցելի Վլադիմիր Պուտինը՝ Ռուսաստանի նախագահ դառնալուց հետո։

Ինչպես հայտնում է Bloomberg-ը, Վլադիմիր Պուտինը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ բանակցությունների ընթացքում կքննարկի երկու երկրների միջև առևտրի ամրապնդման անհրաժեշտությունը։