Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Սերգեյ Լավրովը չի մասնակցի Ստամբուլում նախատեսված Ռուսաստան-Ուկրաինա բանակցություններին
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը չի մասնակցի Ռուսաստան-Ուկրաինա բանակցություններին, որոնք նախատեսված են մայիսի 15-ին Ստամբուլում։ Այս մասին հաղորդում է «Կոմերսանտ»-ը՝ առանց աղբյուրը նշելու։ Լրատվամիջոցը այլ մանրամասներ չի հայտնում։
Դեռևս անհայտ է, թե ով կղեկավարի ռուսական պատվիրակությունը Ստամբուլի բանակցություններին։
Մայիսի 14-ի ճեպազրույցում Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը դեռ պատրաստ չէ հայտարարել ռուսական պատվիրակության կազմի մասին, քանի որ Վլադիմիր Պուտինը համապատասխան հանձնարարական դեռ չի տվել։