Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Իրանում հրթիռային հարվածներ են հասցվել ռազմական ենթակառուցվածքների օբյեկտներին
Իրանում հրթիռային հարվածներ են հասցվել ռազմական ենթակառուցվածքների օբյեկտներին։ Հաղորդվում է, որ Իսպահանում անօդաչու թռչող սարքերի և զինամթերքի արտադրության ռազմական գործարան է ոչնչացվել: Ուժեղ հրդեհ է բռնկվել Շահիդ-Սալիմ քաղաքում գտնվող շարժիչային յուղերի գործարանում։
Պայթյուն է եղել նաև Դիզֆուլի ավիաբազայում, ինչպես նաև տեղեկություններ են ստացվել Համադան և Ռեշտի քաղաքներից պայթյունների և հրդեհների մասին։
Պայթյունների ձայներ են լսվել նաև մայրաքաղաք Թեհրանում, ականատեսների վկայությամբ հարձակումներ են իրականացվել կառավարական շենքերի վրա։
Զոհերի և վիրավորների մասին այս պահին տեղեկություններ չկան։