Լրատվամիջոցները տեղեկացնում են ե այն մասին , որ Ուկրաինան արդեն ստացել է ԱՄՆ ռազմական օգնության փաթեթի առաջին խմբաքանակը, իսկ հաջորդ մեծ մասը մինչև ամառ Ուկրաինան դեռ չի ստանա
Ուկրաինան արդեն ստացել է ԱՄՆ-ի ռազմական օգնության փաթեթի առաջին խմբաքանակը, թեև մեծ մասը Ուկրաինա չի ստանա մինչև ամառ։ Այդ մասին գրում է Նյու Յորք Թայմսը հիմնվելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների վրա։
Ինչպես պարզվում է, Ուկրաինան ապրիլի 28-ին արդեն ստացել է ԱՄՆ-ից հակատանկային հրթիռներ, արկեր և 155 մմ տրամաչափի հրանոթներ։ Օգնության երկրորդ խմբաքանակն Ուկրաինա է հասել ապրիլի 29-ին։
Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան Նյու Յորք Թայմսին ասել է, որ ԱՄՆ-ից ուղարկված զենքի մեծ մասը և նույնիսկ զինամթերքի մի մասը Ուկրաինա չեն հասնի մինչև ամառվա կես , և այդ ամսաթիվը կարող է էլ ավելի հետաձգվել։
Ինչպես գրում է հրատարակությունը, պատճառներից մեկը, թե ինչու ռազմական օգնության մնացած մասը Ուկրաինա կհասնի ավելի ուշ, նյութատեխնիկական ապահովումն է։ Նյու Յորք Թայմսի փոխանցմամբ՝ ռազմական տեխնիկայի չափերի պատճառով դրանք հաճախ տեղափոխվում են մի քանի տեսակի տրանսպորտով և անվտանգության խիստ պայմաններում։