Լրատվամիջոցները հայտնում են, որ ռուսական օկուպացիոն ուժերը Լուգանսկի շրջանի Պոպասնայա քաղաքի ռմբակոծության ժամանակ օգտագործել են ֆոսֆորային զինամթերք
Լուգանսկի շրջանի Պոպասնայա քաղաքի ռմբակոծության ժամանակ ռուսական օկուպացիոն ուժերը օգտագործել են ֆոսֆորային զինամթերք։
Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հիմնվելով Լուգանսկի շրջանի ղեկավար Սերգեյ Գայդայի վրա։
Սերգեյ Գայդայը «Ֆեյսբուքում» հրապարակել է քաղաքի լուսանկարն ու տեսանյութը և հայտնել, որ ռուս զինվորականները Պոպասնայայում ֆոսֆորային զինամթերք են օգտագործում, ինչը Ժնևի կոնվենցիայով արգելված է։
Այսօր ռմբակոծվել է Պոպասնայա քաղաքը։