Լրատվամիջոցները հայտնում են, որ լուսադեմին պայթյունի ձայներ են լսվել Բաղդադում ԱՄՆ դեսպանատան մոտ
Այսօր առավոտյան պայթյուններ են լսվել Բաղդադի խիստ ամրացված կանաչ գոտում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ։ Տեղեկությունը տարածում է «Ռոյթերս»-ը։
Ինչպես գրում է լրատվամիջոցը, առավոտյան միացվել են ազդանշանները՝ կոչ անելով մարդկանց գնալ ապաստարան։
Դեսպանատան խոսնակներն առայժմ մեկնաբանություն չեն արել։
Ոչ մի խմբավորում դեռ չի ստանձնել ԱՄՆ դեսպանատան վրա հարձակման պատասխանատվությունը, որը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան ժամը 04:00-ին։