Լրատվամիջոցները հայտնում են, որ Իսրայելում Լիբանանից հակատանկային կառավարվող հրթիռի հարձակման հետևանքով մի քանի խաղաղ բնակիչ է վիրավորվել
Լրատվամիջոցները հայտնում են, որ Իսրայելում Լիբանանից հակատանկային կառավարվող հրթիռի հարձակման հետևանքով մի քանի խաղաղ բնակիչ է վիրավորվել

«Լիբանանից հակատանկային կառավարվող հրթիռի հարձակման հետևանքով Իսրայելում վիրավորվել են մի քանի խաղաղ բնակիչներ»,- հայտնում են իսրայելական լրատվամիջոցները։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Իսրայելի հյուսիսում հակատանկային հրթիռային հարձակման հետևանքով վիրավորված խաղաղ բնակիչներից մեկի վիճակը ծանր է։ Վիճակը ծանրէ ևս հինգ հոգու :

Իսրայելի էլեկտրական կորպորացիան հայտնում է, որ Լիբանանից հրթիռակոծությունից վիրավորված բանվորները վերանորոգում էին նախորդ հարձակման հետևանքով վնասված գծերը։ Հրթիռային հարձակման պատասխանատվությունը ստանձնել է լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորումը։ Սահմանամերձ հյուսիսային Դովևի համայնքի մոտ հրթիռը վնասել է մի քանի ավտոմեքենա։