Լրատվամիջոցները հայտնում են, որ հույն նախարարը հրաժարական է տվել Աթենքի նավահանգստում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո արած մեկնաբանությունների պատճառով
Լրատվամիջոցները հայտնում են, որ հույն նախարարը հրաժարական է տվել Աթենքի նավահանգստում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո արած մեկնաբանությունների պատճառով

Հունաստանի նավագնացության և կղզիների քաղաքականության նախարար Միլտիադիս Վարվիցիոտիսը հրաժարական է տվել Աթենքի նավահանգստում լաստանավի ուղևորի մահվան վերաբերյալ իր մեկնաբանությունների քննադատությունից հետո: Տեղեկությունը տարածում է «BBC»-ն։

Անցյալ շաբաթ համացանցում հրապարակվեց մի տեսանյութ, որտեղ 36-ամյա տղամարդը փորձում է մեկնելուց առաջ լաստանավ նստել, սակայն անձնակազմի անդամները նրան թույլ չեն տվել գնալ և նետել են ծովը։ Ավելի ուշ ջրում տղամարդու դի է հայտնաբերվել։ Կապիտանին և անձնակազմի երեք անդամներին քրեական մեղադրանք է առաջադրվել։

Միլտիադիս Վարվիցիոտիսը հեռուստատեսային եթերում ասել է, որ «այն ընտանիքները, որոնք ծով են գնացել ամենօրյա եկամուտի համար և այժմ մեղադրվում են սպանության մեջ, նույնպես սգի մեջ են»։

Նշված մեկնաբանությունը քննադատության առարկա է դարձել։ Քննադատություններից հետո Վարվիցիոտիսը հայտարարեց, որ որոշել է հրաժարական տալ՝ նշելով, որ իր խոսքերը սխալ են մեկնաբանվել։