Լրատվամիջոցները հայտնում են, որ հունգարացի ֆերմերները ցույց են անցկացրել Ուկրաինայի սահմանի մոտ, ցույցի մասնակիցները բողոքում են Ուկրաինայից արտահանման հարկը ևս մեկ տարով դադարեցնելու դեմ
Լրատվամիջոցները հայտնում են, որ հունգարացի ֆերմերները ցույց են անցկացրել Ուկրաինայի սահմանի մոտ, ցույցի մասնակիցները բողոքում են Ուկրաինայից արտահանման հարկը ևս մեկ տարով դադարեցնելու դեմ

Հունգարացի ֆերմերները բողոքի ցույց են անցկացրել Ուկրաինայի սահմանի մոտ։ Հունգարիա-ուկրաինական սահմանի մոտ տեղակայված են տրակտորներ և տարբեր տեսակի գյուղատնտեսական տեխնիկա։

Ակցիան կազմակերպում են Հունգարիայի ֆերմերների արհմիությունները, ֆերմերների ասոցիացիան և Ազգային գյուղատնտեսական պալատը։ Նրանք չեն կիսում Եվրահանձնաժողովի հանձնարարականը՝ Ուկրաինայից արտահանման հարկը եւս մեկ տարով դադարեցնելու վերաբերյալ։ Հանրահավաքի մասնակիցները պնդում են նաև, որ Ուկրաինան արտահանում է գենետիկորեն ձևափոխված արտադրանք։

Հունգարացի ֆերմերներն ասում են, որ «Ուկրաինան կարող է ոչնչացնել եվրոպական գյուղատնտեսությունը», և որ ուկրաինական ապրանքների արտահանումը կարող է սնանկացնել ԵՄ-ում սննդամթերք արտադրողներին և վերամշակողներին:

Բացի այդ, ըստ ֆերմերների, ԵՄ անդամ չհանդիսացող երկրները պարտավոր չեն պահպանել եվրոպական կանոնակարգերն ու չափանիշները, նրանք իրենց արտադրանքը Եվրոպայում էժան են վաճառում, ինչի պատճառով էլ պահանջում են սահմանափակել սննդամթերքի ներկրումը։