Լրատվամիջոցները հայտնում են, որ առնվազն 2000 մարդ է զոհվել Լիբիայում փոթորիկների և ջրհեղեղների հետևանքով
Լրատվամիջոցները հայտնում են, որ առնվազն 2000 մարդ է զոհվել Լիբիայում փոթորիկների և ջրհեղեղների հետևանքով

Լիբիայում ուժեղ փոթորիկների և ջրհեղեղների հետևանքով առնվազն 2000 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հիմնվելով տեղի պաշտոնյաների վրա։

Լիբիայի արևելյան կառավարության ղեկավար Ուսամա Համադը հայտնել է, որ ափամերձ Դերնա քաղաքում զոհվել է ավելի քան 2000 մարդ, հազարավոր մարդիկ անհետ կորել են։

«Դանիել» փոթորիկը Դեռնայում ավերել է հազարավոր շենքեր և վնասել ափի երկայնքով գտնվող այլ բնակավայրեր, այդ թվում՝ Լիբիայի մեծությամբ երկրորդ քաղաք Բենղազին:

Լիբիայի արևելքում գտնվող խորհրդարանը երկրում եռօրյա սուգ է հայտարարել։