Լրատվամիջոցները հայտնում են, որ առաջիկա օրերին ԱՄՆ-ի և Իսրայելի բանակցողները կհանդիպեն Դոհայում՝ վերսկսելու բանակցությունները Գազայում հրադադարի և պատանդների ազատ արձակման շուրջ
Առաջիկա օրերին ԱՄՆ-ի և Իսրայելի բանակցողները կհանդիպեն Դոհայում՝ վերսկսելու Գազայում հրադադարի և պատանդների ազատ արձակման շուրջ բանակցությունները։ Տեղեկությունը տարածում է «Ռոյթերս»-ը։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի հաղորդմամբ՝ Մոսադ հետախուզական գործակալության ղեկավար Դեյվիդ Բարնեան կիրակի օրը մեկնելու է Դոհա՝ մասնակցելու բանակցություններին։
«Մենք քննարկել ենք այս պահն օգտագործելու տարբերակները և գործընթացն առաջ տանելու հետագա քայլերը։ Կարծում եմ, որ մեր բանակցողները կհանդիպեն առաջիկա մի քանի օրվա ընթացքում»,- ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը՝ Կատարի վարչապետի և արտաքին գործերի նախարարի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում։
Ինչպես գրում է «Ռոյթերս»-ը, Եգիպտոսը առանձին բանակցություններ է վարում «Համաս»-ի հետ և հույս ունեն, որ այդ բանակցությունները դրական արդյունք կտան։