Լրատվամիջոցներ - Սլովակիայի վարչապետը խոստացել է թույլ չտալ Ուկրաինային անդամակցել ՆԱՏՕ-ին
Լրատվամիջոցներ - Սլովակիայի վարչապետը խոստացել է թույլ չտալ Ուկրաինային անդամակցել ՆԱՏՕ-ին

Սլովակիայի վարչապետը խոստացել է, որ թույլ չի տա Ուկրաինային անդամակցել ՆԱՏՕ-ին։ Այս մասին Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է սլովակական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։

Ինչպես նա ասել է, պատրաստվում է հանդիպել իր ուկրաինացի գործընկեր Դենիս Շմիգալի հետ՝ նրան տեղեկացնելու, որ Բրատիսլավան արգելափակելու է Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, քանի որ «կա Երրորդ համաշխարհային պատերազմի վտանգ»։

Ֆիցոյի խոսքով՝ հունվարի 24-ին Ուժգորոդում հանդիպում կանցկացնի Դենիս Շմիգալի հետ։

«Ես նրանց կասեմ, որ վետո կդնեմ և արգելափակելու եմ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, քանի որ սա երրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկի հիմքն է և ոչ ավելին»,- ասել է Ֆիզոն։

Միաժամանակ Սլովակիայի վարչապետը եւս մեկ անգամ հաստատել է, որ իր երկիրը Ուկրաինային զենք չի մատակարարի։

«Ես նաև կասեմ իմ ուկրաինացի գործընկերոջը, որ երբ խոսքը վերաբերում է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությանը, մենք հարգում ենք նրանց, բայց Ուկրաինան պետք է կատարի պայմանները։ Այն երկիրը, որը չի բավարարում պահանջներից ոչ մեկին, չի կարող անդամակցել Եվրամիությանը»,- ասել է Ֆիզոն։

Նրա խոսքով՝ ինքը գալիս է Ուկրաինա՝ մարդասիրական օգնություն հասցնելու համար։