Լրատվամիջոցներ - Իսրայելը Համասին մեղադրում է Եվրոպայում ահաբեկչական ցանց ստեղծելու մեջ, որը ղեկավարվում է Լիբանանից
Իսրայելը «Համասին» մեղադրում է Եվրոպայում ահաբեկչական ցանց ստեղծելու մեջ, որը ղեկավարվում է Լիբանանից։
«Times of Israel»-ը տեղեկությունը հրապարակում է իսրայելական հետախուզության զեկույցի հիման վրա։
Իսրայելի վարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն՝ Իսրայելի իշխանություններն արդեն գործընկերների օգնությամբ «համապարփակ և խորը տեղեկատվություն» ունեն Եվրոպայում հարձակումներ կազմակերպելու ՀԱՄԱՍ-ի ջանքերի մասին։
Իսրայելի կառավարության տվյալներով՝ ՀԱՄԱՍ-ը հարձակում էր ծրագրում Շվեդիայում Իսրայելի դեսպանատան վրա, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր էր գնել և դրանք օգտագործել Եվրոպայում գործող հանցավոր կազմակերպությունների հարձակումների համար։
Տեղեկության համար՝ դեկտեմբերին Դանիայում, Գերմանիայում և Նիդեռլանդներում ձերբակալվել էին «Համաս» հանցավոր ցանցի անդամներ, ովքեր մեղադրվում էին Եվրոպայում հրեական թիրախների վրա հարձակումներ նախապատրաստելու մեջ։