Լրագրողների տեղեկություններով՝ իրանցի բարձրաստիճան պաշտոնյան ակնարկել է «Հեզբոլլահի» փեյջերների և Իրանի նախկին նախագահի ավիավթարի հնարավոր կապի մասին
Իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ Թեհրանը ներգրավված է եղել այն փեյջերների ձեռքբերման մեջ, որոնք ունեցել են «Հըզբոլլահ»-ի անդամները և որոնք անցյալ շաբաթ պայթեցրել են Լիբանանում: Նա նաև ակնարկել է, որ նման սարքը կարող էր լինել ուղղաթիռի կործանման պատճառը, որի ժամանակ զոհվեց Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին։
Ինչպես գրում է Եվրոպայում աշխատող իրանցի լրագրող Մոհամմադ Ահվազեն X սոցիալական ցանցում հրապարակված գրառման մեջ, Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ահմադ Բախշայեշ Արդեստանին նշում է, որ Իրանի նախկին ղեկավարն օգտագործել է փեյջերը, որի պայթյունն անցած շաբաթ Լիբանանում զոհեր առաջացրեց։
Ի գիտություն, մի քանի օր առաջ առնվազն 30 մարդ զոհվեց, հազարավոր մարդիկ վիրավորվեցին, երբ պայթեցվեցին «Հըզբոլլահի» անդամների փեյջերները և կապի այլ սարքեր։