Լրագրողական էթիկայի խարտիան մամուլի ներկայացուցիչներին կոչ է անում, ոստիկանական գործողությունների մասին տեղեկությունները լուսաբանել առավելագույնս զգուշությամբ
Լրագրողական էթիկայի խարտիան Զուգդիդիում ընթացող ոստիկանական միջոցառումների լուսաբանման մասին տարածում է հայտարարություն:
Խարտիան կոչ է անում լրագրողներին, ոստիկանական գործողությունների մասին տեղեկությունները լուսաբանել առավելագույնս զգուշությամբ
«Որոշ լրատվամիջոցներ այսօր ուղիղ եթերում ցուցադրել են Զուգդիդում, «Սաքարթվելոս բանկի» մասնաճյուղում իրականացվող ոստիկանական գործողությունները: Սյուժեներում ցույց էին տալիս ոստիկանների տեղաշարժը, սպառազինությունը, ինչպես նաև պատանդներին, որոնց կյանքին վտանգ է սպառնում ներխուժողի կողմից: Մենք շատ լավ հասկանում ենք, որ հանրային հետաքրքրությունն այս փաստի նկատմամբ մեծ է, սակայն մեծ է նաև յուրաքանչյուր լրագրողի և պրոդյուսերի պատասխանատվությունը, երբ խոսքը վերաբերում է մարդկանց կյանքին և դրա հետ կապված ռիսկերին:
Կարևոր է, որ լրագրողի գործունեությունը. չվտանգել մարդկանց կյանքը, չխոչընդոտել ոստիկանության գործողություններին, հանցագործներին չփոխանցել կարևոր տեղեկատվություն: Վրաստանի լրագրողական էթիկայի խարտիան կոչ է անում գործընկերներին ավելի մեծ պատասխանատվությամբ մոտենալ եթերում քրեական պատմություն ունեցող պատմությունների լուսաբանմանը և հասկանալ այն հետևանքները, որոնք կարող են առաջանալ փոխանցվող կադրերի և տեղեկատվության պատճառով»,- ասված է հայտարարության մեջ:
Զուգդիդիում զինված անձը ներխուժել է «Սաքարթվելոս բանկ» և պատանդներ վերցրել: