Լրագրող Վախո Սանաիայի վրա հարձակման մեջ մեղադրվողը դատապարտվել է 6 ամսվա կալանքի, որը նա արդեն կրել է ձերբակալության ընթացքում
Թբիլիսիի քաղաքային դատարանում ավարտվել է լրագրող Վախո Սանաիայի վրա հարձակման մեջ մեղադրվող Վաժա Գիգաուրիի, Սուլիկո Սաղևարաշվիլիի եւ Գիորգի Սախելաշվիլիի դատավարությունը:
Դատավորը մեղավոր ճանաչեց բոլոր երեք ամբաստանյալներին և նրանց դատապարտեց վեց ամսվա ազատազրկման, որը ամբաստանյալներն արդեն կրել են: Այսօր ձերբակալությունից անցել է վեց ամիս:
Դատարանի բակում հավաքված մեղադրյալների ընտանիքի անդամները որոշումը ողջունեցին ծափահարություններով: