«ՏՎ Պիրվելի» հեռուստաընկերության լրագրող Լևան Չխաիձեի (Ջակո) դին Բուդապեշտից տեղափոխել են Թբիլիսիի միջազգային օդանավակայան: Օդանավակայանում գտնվում էին նրա ընտանիքի անդամները և գործընկերները:
Լրագրողի հոգեհանգիստը կայանալու է հունվարի 26-ին Ծղնեթիում, Գուրամիշվիլու փ. 6 հասցեում:
Լևան Չխաիձեին հուղարկավորելու են հունվարի 27-ին, 15:00-ին՝ Քաշվեթիի եկեղեցուց, Սաբուրթալոյի գերեզմանոցում:
Լևան Չխաիձեն մահացել է հունվարի 21-ին, 33 տարեկանում: