Լրացել է Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա երկրորդի կաթողիկոսության 40-ամյակը
Լրացել է Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա երկրորդի կաթողիկոսության 40-ամյակը:
Տոնական պատարագը պատրիարքը հոգևորականների հետ միասին այսօր անց է կացնելու Սվետիցխովելիի տաճարում:
Ցխում-Աբխազիայի միտրոպոլիտ Իլիային կաթողիկոս ընտրեցին 1977 թվականի դեկտեմբերի 23-ին, Սիոնի տաճարում տեղի ունեցած եկեղեցական հավաքի ժամանակ, որից հետո դեկտեմբերի 25-ին Իլիան Ստետիցխովելիի տաճարում պաշտոնապես դարձավ կաթողիկոս: Նշենք, որ այս տարի վրաց ուղղափառ եկեղեցին նշում է իր անկախության վերականգնման 100-ամյակը, ինչպես նաև 2018 թվականի հունվարի 4-ին կաթողիկոս պատրիարքը դառնում է 85 տարեկան:
Տոնական միջոցառումներ էին ծրագրված ողջ տարվա ընթացքում, սակայն մայիսին, պատրիարքի որոշմամբ բոլոր միջոցառումները չեղյալ հայտարարվեցին:
«Սրբազնագույն կաթողիկոս պատրիարքի կարգադրությամբ վերացվել են Իլիա երկրորդի կաթողիկոսության 40-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումները, ինչպես նաև ուղղափառ եկեղեցիների և այլ պատվավոր հոգևոր անձանց այցելությունները ողջ աշխարհից»,-ասված էր պատրիարքարանի կողմից տարածած հայտարարության մեջ:
Իլիա II (քաղաքացիական կյանքում Իրակլի Ղուդուշաուրի-Շիոլաշվիլի) ծնվել է 1933 թվականին Վլադիկավկազում: 1957 թվականին նա սկսել է ծառայել եկեղեցում և ստացել Իլիա անունը: 1960 թվականին ավարտել է Մոսկվայի հոգևորական ակադեմիան, որից հետո նշանակվել է Բաթումիի եկեղեցու սպասավոր: 1961 թվականի սեպտեմբերի 16-ին ստացել է Արքիմանդրիտի կոչում: 1963 թվականի օգոստոսի 26-ին նշանակվել է պատրիարքի Քոէպիսկոպոսի պաշտոնում: 1963-1972 թթ. եղել է Մցխեթային հոգևորական սեմինարիայի առաջին ռեկտորը: 1967 թվականին նա տեղափոխվել է Աբխազիայի թեմ, 1969 թվականին ստացել է Միտրոպոլիտի կոչում, որից հետո 1977 թվականին դարձել է պատրիարքի փոխանորդ:
Սվետիցխովելիի տաճարից ուղիղ հեռարձակումը առաջին ալիքը իրականացնելու է ժամը 10:00-ից:
Հեղինակ -
Edgar Barsegyan