Լոյդ Օսթինի այցը ԱՄՆ-ի աջակցության ուժեղ ուղերձն էր, մենք եղել ենք, կանք և կլինենք ԱՄՆ-ի առավել վստահելի գործընկերը տարածաշրջանում
Լոյդ Օսթինի այցը ԱՄՆ-ի աջակցության ուժեղ ուղերձն էր, մենք եղել ենք, կանք և կլինենք ԱՄՆ-ի առավել վստահելի գործընկերը տարածաշրջանում

Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի խոսքով, ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի այցը ԱՄՆ-ի աջակցության ուժեղ ուղերձն էր:

Զալկալիանիի խոսքով, այցի ընթացքում ստորագրված հուշագիրը էլ ավելի կամրապնդի Վրաստանի զինված ուժերի համատեղելիությունը ՆԱՏՕ-ի չափանիշներին:

«Սա շատ ուժեղ ուղերձ էր մեր հիմնական ռազմավարական գործընկերոջ՝ ԱՄՆ-ի աջակցությունից, այն ժամանակ, երբ իրավիճակը տարածաշրջանում արագ փոխվում է, աշխարհաքաղաքական պատկերը լրջորեն փոխվել է: Նման բարձր մակարդակի այցը նման ժամանակ, այն ուղերձները, որ հնչեցրել է պաշտպանության քարտուղարը, վկայում են այն լուրջ աջակցության մասին, որ մենք ունենք ԱՄՆ-ից:

Նաև այցը տվեց կոնկրետ արդյունքներ, որոնք արտահայտվեցին հուշագրի ստորագրման մեջ: Այս հուշագիրը էլ ավելի կամրապնդի Վրաստանի զինված ուժերի համատեղելիությունը ՆԱՏՕ-ի չափանիշներին, կամրապնդի մեր պաշտպանունակությունը, մեր տոկունությունը, մեր դերը սևծովյան տարածաշրջանում: Մենք եղել ենք, կանք և կլինենք Միացյալ Նահանգների ամենավստահելի գործընկերն ամբողջ տարածաշրջանում», – ասաց Դավիթ Զալկալիանին:

Ավարտվել է ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լոյդ Օսթինի այցը Վրաստան: Պենտագոնի ղեկավարը ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի պատվիրակության հետ Վրաստանում էր պաշտոնական այցով:

Պաշտպանության քարտուղարի եւ Վրաստանի վարչապետի հետ երկկողմ հանդիպումներից բացի, Լոյդ Օսթինն այցելել է նաեւ հատուկ գործողությունների ուժերի ռազմակայան: