Լոս Անջելեսում «Էն-Բի-Սի Նյուզ» հեռուստաընկերության ուղղաթիռի ընկնելու հետևանքով երեք մարդ է զոհվել

10:35, 16.09.2026

Լոս Անջելեսում «Էն-Բի-Սի Նյուզ» հեռուստաընկերության ուղղաթիռ է ընկել, զոհվել է երեք մարդ, – այս մասին գրում է «Բի-Բի-Սի»-ն:

Լոս Անջելեսի հրդեհային ծառայության տեղեկատվությամբ՝ ուղղաթիռը տեղական ժամանակով մոտավորապես ժամը 19:00-ին է ընկել: Տարածված տեղեկությունների համաձայն՝ մեկ մարդ տեղափոխվել է տեղի հիվանդանոց, նրա առողջական վիճակն այս պահին անհայտ է:

NBC Los Angeles հեռուստաընկերությունը հաստատել է, որ ընկած ուղղաթիռը պատկանել է իրենց: Պատահարի պահին ուղղաթիռը գտնվել է Չաթսվորթի շրջանում, և հեռուստաընկերության լրագրողները լուսաբանում էին նույն տարածքում տեղի ունեցած ավտոբուսի վթարը:

Լոս Անջելեսի ոստիկանության դեպարտամենտի հայտարարության համաձայն՝ դեռևս անհայտ է, թե քանի մարդ է գտնվել ուղղաթիռում:

Նմանատիպ