«Arrival guides»-ի 2019 թվականի աշնան լավագույն խոհարարական փառատոնների ցանկի առաջատար հորիզոնականներում է հայտնվել «Թբիլիսոբան»: Աշխարհում հայտնի ճամփորդական «Lonely planet» հրատարակությանը պատկանող բլոգն աշնանային ըկճախտը հաղթահարելու համար ճամփորդներին խորհուրդ է տալիս ներկա գտնվել Թբիլիսիի տոնին:
Հոդվածում մեկնաբանված է, որ բարդ է գտնել այնպիսի ազդեցիկ ճամփորդական հրատարակություն, որը Վրաստանի մայրաքաղաքը չհիշատակի տուրիստական նշանակության վայր:
Հոդվածում ասվում է, որ հոկտեմբերի 5-ին և 6-ին Թբիլիսիի փողոցները հեղեղվելու են բացօթյա համերգներով, բանահյուսության ելույթներով, տարբեր մշակութային միջոցառումներով և տպավորիչ խոհարարական բազմազանությամբ:
Գուրման ճանապարհորդների համար առանձնահատուկ տեղ են զբաղեցնում խինկալին, մծվադին (խորոված), խաճապուրին և փխալին, իսկ աղանդներից՝ չուրչխելան: