Մարտի 16-ին Լոնդոնում կայացավ առաջին «Վրացական ներդրումային ֆորումը»։
ԱԳՆ-ից հայտնում են, որ ֆորումը կազմակերպել է «Strategy Council» բիզնես խորհրդատվական ընկերությունը՝ Մեծ Բրիտանիայում Վրաստանի դեսպանության, Վրաստանի արտաքին գործերի նախարարության և «Make in Georgia»-ի աջակցությամբ։
«Վրացական ներդրումային ֆորումին» մասնակցել են վրացական, բրիտանական և միջազգային առաջատար ընկերությունների ղեկավարներ տնտեսության, բիզնեսի, առևտրի և ներդրումների ոլորտներում, Վրաստանի պետական կառույցների և խոշոր միջազգային խորհրդատվական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Միջոցառումը ծառայեց պոտենցիալ ներդրողներին, ներդրումային բանկիրներին և Մեծ Բրիտանիայի բիզնես հատվածին Վրաստանի ներդրումային ներուժը ներկայացնելու համար:
Ֆորումի մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու վրացական առաջատար ընկերությունների զարգացման ռազմավարական ծրագրերին, միջազգային ներդրողների փորձին և Վրաստանի պետական կառույցների ներկայացուցիչներից մանրամասն տեղեկատվություն ստացան երկրի ներդրումային հնարավորությունների մասին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ վերականգնվող էներգիան, ագրոբիզնեսը, անշարժ գույք, զբոսաշրջություն և այլն։
Վրաստանի ներդրումային ֆորումի հովանավորներն էին` Raiffeisen Bank International, Dentons, Silkroad Group, FitchRating, Baker McKenzie:
Տեղեկությունը տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։