Լոնդոնում ի պաշտպանություն Իսրայելի ցույց է անցկացվել
Լոնդոնում ի պաշտպանություն Իսրայելի ցույց է անցկացվել

Հազարավոր մարդիկ միացել են Լոնդոնի Թրաֆալգար հրապարակում Իսրայելի աջակցության ցույցին։ Տեղեկությունը տարածում է «BBC»-ն։

Հանրահավաքի մասնակիցները նշել են, որ հոկտեմբերի 7-ի հարձակումից անցել է ուղիղ 100 օր։ Նրանք պահանջել են ազատ արձակել Գազայի պատանդներին։

«Մենք այստեղ ենք՝ ցույց տալու մեր աջակցությունը Իսրայելին և ընդգծելու հարյուր օր պատանդ պահված 130 մարդկանց վիճակը: Մենք ուզում ենք նրանց վերադարձնել իրենց տները»,- ասաց հանրահավաքի մասնակիցը։

Իսրայելի նախագահը հանրահավաքում հավաքվածներին դիմեց նաև հեռակա կարգով:

«Այս մենամարտը պատկանում է ողջ ազատ աշխարհին»,- ասել է Իսահակ Հերցոգը։

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ միջոցառման ժամանակ անվտանգությունը լավ է պահպանվել։