Լոնդոնում ընթանում է Պաղեստինի կողմնակիցների հանրահավաքը։ Տեղեկությունը տարածում է «BBC»-ն։
Ցույցին մի քանի հազար մարդ է մասնակցում։ Նրանք ունեն պաղեստինյան դրոշներ և պաստառներ՝ «Ազատություն Պաղեստինին, օկուպացիան հանցագործություն է» գրությամբ։
Հանրահավաքից առաջ Լոնդոնի ոստիկանությունը նախազգուշացում է տարածել, որ եթե ՀԱՄԱՍ-ի կողմնակիցներին հայտնաբերեն, կսկսեն ձերբակալել նրանց։