Լոնդոնի օդանավակայանը փակվել է ռումբի պատճառով
Լոնդոնի օդանավակայանը փակվել է ռումբի պատճառով

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի հինգերորդ ամենախոշոր օդանավակայանը՝ «Լոնդոն Սիթի»-ն, անվտանգության նկատառումներով ժամանակավորապես փակվել է՝ Թեմզա գետում գտնված Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների չգործարկված ռումբի պատճառով, հաղորդել են օդանավակայանում:

Օդանավակայանի ղեկավարությունը երկուշաբթի օրը մեկնող ուղեւորներին խորհուրդ է տալիս մանրամասների համար դիմել ավիաընկերությանը:

Սքոթլենդ Յարդում իրենց հերթին հայտնել են, որ ռումբը հայտնաբեվել է կիրակի օրը՝ առավոտյան 05:06-ին, ինչից հետո վայր են ժամանել մասնագետները: 22:00-ին օպերատիվ որոշում է կայացվել թաղամասի շրջափակման եւ օդանավակայանի փակման մասին: