Լոնդոնի մերձակայքում գտնվող Էբսֆլիթ միջազգային կայարանի թունելի հեղեղման պատճառով Եվրոպա գնացքները չեղարկվել են
Լոնդոնի մերձակայքում գտնվող Էբսֆլիթ միջազգային կայարանի թունելի հեղեղման պատճառով չեղարկվել են գնացքները դեպի Եվրոպա։
Հազարավոր ուղևորներ արգելափակված են Լոնդոնի Սենտ Պանկրաս միջազգային կայարանում՝ չեղարկված երթուղիների պատճառով:
Ինչպես գրում է լրատվամիջոցը, Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքը Փարիզի, Ամստերդամի ու Բրյուսելի հետ կապող երթուղիների լայնածավալ չեղարկումից տուժել է մոտ 16 հազար ուղեւոր։
Ընդհանուր առմամբ, ամբողջ երկրում ավելի քան հարյուր նախազգուշացում է տրվել հնարավոր ջրհեղեղների մասին։
Հիշեցնենք, որ վատ եղանակի ժամանակ Մանչեսթրի շրջանում պտտահողմ է տեղի ունեցել, որը զգալի վնաս է հասցրել տեղի բնակչությանը։