Լոնդոնի Հիթրոու օդանավակայանը, որն այսօր դադարեցրել էր աշխատանքը հրդեհի պատճառով, մարտի 22-ից կվերսկսի լիարժեք թռիչքները

21:41, 21.03.2025

Լոնդոնի Հիթրոու օդանավակայանը մարտի 22-ից կվերսկսի թռիչքներն ու լիարժեք աշխատանքը։

Օդանավակայանի տնօրինությունը հորդորում է ուղևորներին ներկայանալ օդանավակայան միայն ավիաընկերությունից իրենց թռիչքի մասին մանրամասն տեղեկատվություն ստանալուց հետո։ Այսօր երեկոյան եւս մի քանի թռիչք է նախատեսվում։

Օդանավակայանի աշխատանքը դադարեցվել է մոտակա էլեկտրակայանում բռնկված հրդեհի պատճառով։ Լայնածավալ հրդեհի պատճառով օդանավակայանը հոսանքազրկվել է, քաղաքացիները տարհանվել են տարածքից։

Նմանատիպ